Մխիթարյանը կարող է հրաժարվել Ռոմայի հետ պայմանագիրը երկարաձգելուց


11:26 , 1 մայիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ «Ռոմայից»։ Այս մասին գրում է Calciomercato-ն։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ հայ ֆուտբոլիստի պայմանագրում կա կետ, որը վերանայում է պայմանագրի երկարաձգումը 25 խաղի մասնակցելուց հետո, իսկ Մխիթարյանն այդ թվին արդեն հասել է այս մրցաշրջանում։

Բայց հաղորդվում է, որ հիմա, երբ «Ռոման» անկայուն խաղ է ցուցադրում, Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դեռ չեն ընդունել պայմանագրի երկարաձգման առաջարկն ու կարող են այլ տարբերակ գտնել։