Չինաստանն օգնություն է առաջարկել Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում


23:59 , 30 ապրիլ, 2021

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինն օգնություն է առաջարկել Հնդկաստանին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին հայտնել է Չինաստանի պետական հեռուստաընկերությունը:

«Չինաստանը ցանկանում է ընդլայնել համագործակցությունը Հնդկաստանի հետ կորոնավիրուսի դեմ պայքարում և աջակցություն ու օգնություն ցուցաբերել այդ երկրին»,- նշել է նախագահ Ծինփինը՝ ընդգծելով, որ միայն համերաշխության ու համագործակցության միջոցով է հնարավոր վերջնական հաղթանակ տանել կորոնավիրուսի դեմ:

Նա նաև իր ցավակցություններն է հայտնել Հնդկաստանի վարչապետը Նարենդրա Մոդիին գրանցված մահվան դեպքերի առթիվ: