Սյունեցին չի վախենում թուրքերից, նա վախենում է թրքացած հայերից. Նունե Ներսիսյան


17:26 , 30 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է․

«Սյունեցին չի վախենում թուրքերից, նա ավելի շատ վախենում է մեր հայ դավաճաններից, թուրքացած այն հայերից, ովքեր պատրաստ են այսօր Սյունիկքը հանձնել և տեղի բնակիչներին տեղահանել»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Պարացելսուս» հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ Նունե Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ Սյունիքում մարդիկ նույնիսկ պատկերացում չունեն, որ խոսքը գնում է միջանցքի, և ոչ թե միջպետական ճանապարհի մասին և հայտնի չէ, թե այն գործարկելուց հետո Կապանը և մյուս գյուղերն ու քաղաքներն ինչ կարգավիճակ կունենան և ինչ զինված ուժեր են այն հսկելու: 

Ըստ բանախոսի, երբ բացատրում են խնդիրը, տեղի բնակիչները հասկանում են, որ սյունեցու ազատ տեղաշարժի խնդիր կառաջանա:

«Մենք շատ լավ գիտենք, որ կատարվածը ծրագրավորված էր 2018 թվականից և Նիկոլ Փաշինյանը նաև զոհերի թիվն էր ծրագրավորել»,-հայտարարեց Նունե Ներսիսյանը և բացատրեց, որ ինչքան զոհերը շատ լինեին, այնքան մարդիկ կվախենային, կխուսափեին հերթական առճակատումից և առանձնապես չէին դիմադրի Սյունիքի հանձնմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ