Մանկական երկաթուղու թունելում երկու հրշեջ ծխահարվել է


16:37 , 30 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է․

Երևանի մանկական երկաթուղի տանող թունելում ծխահեռացման աշխատանքների ընթացքում երկու հրշեջ ծխահարվել է: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը Panorama.am-ին ասաց, որ հրշեջներին ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, վիճակները գնահատվում է նորմալ:

«Երևի երկար են մնացել այդ տարածքում, դժվար պայմաններում են աշխատում»,- նշեց նա:

Ա. Բաղդասարյանը նաև հայտնեց, որ մարման աշխատանքները դեռ շարունակվում են:

Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ