Արարատի մարզում մարդատար ГАЗель-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ


11:54 , 30 ապրիլ, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 62-ամյա Կամո Գ-ն իր վարած ԳԱԶ 2705 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան ավտոճանապարհի 309 կմ-ում՝ Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել:

Վթարի հետևանքով վարորդ Կամո Գ-ն, ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 26-ամյա Ասատուր Փ-ն, 46-ամյա Արծվիկ Փ-ն և Սյունիքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Էլինա Վ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչ Սահակյանի գլխավորությամբ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: