Analitik.am-ը գրում է.
Այս պահին օջախը հայտնաբերվել է, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիճման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ, ՓԾ գնդապետ Արթուր Ոսկանյանը, խոսելով մանկական երկաթուղում առաջացած ծխի մասին։
«Ուժեր են դասավորվում, որպեսզի կատարվեն մարման աշխատանքներ»,-ասաց նա։
Ոսկանյանի խոսքերով, բարձր լարում է եղել և ջերմությունից մալուխներ են այրվել․ «Հիմա ընթանում է հրդեհաշիջման աշխատանքներ։ Մոտ 10 րոպեից կսկսենք աշխատանքները։ Հետախուզությունը դուրս կգա կզեկուցի, որոշում կկայացնենք»,-նշեց նա։
Նա նաև նշեց, որ ամբողջ տարածքը հոսանքազրկվել է։