Rolls-Royce Phantom. ճապոնացի բիզնեսմենի անհատական պատվերով կատարյալ ավտոմեքենա է թողարկվել


21:00 , 30 ապրիլ, 2021

Rolls-Royce ընկերությունը ներկայացրել է Phantom-ի յուրօրինակ տեսակը, որն ստացել է Oribe անվանումը։ Այն ստեղծվել է ճապոնացի բիզնեսմեն և կոլեկցիոներ Յուսակա Մաեձավայի անհատական պատվերով։ Ավտոմեքենայի ստեղծմանը մասնակցել է ֆրանսիական Hermes նորաձևության տունը։

Ավտոմեքենան կարծես արտահայտում է դրա պատվիրատուի սերն անտիկ ճապոնական կերամիկայի նկատմամբ։ Մինչ այդ մասնագետները ձեռքով հավաքել են Phantom-ի նախնական տարբերակը և այն երկու գույնով ներկել՝ Oribe Green` հատուկ Մաեձավայի համար, և մարմնագույն։

Ֆրանսիական նորաձևության տունն օգնել է Rolls-Royce-ին ստեղծել կատարյալ սրահ՝ ղեկանիվը, ուփոխանցման տուփի լծակները և այլն։ Մեքենայի վրա գրություն կա՝ Habillé par Hermès Paris:

Սեդանի մյուս առանձնահատկությունը բարձրախոսների ցանցն է, որը պատրաստված է հունական ընկուզենու փայտից։

Ավելի վաղ Rolls-Royce-ը ներկայացրել էր «տիեզերական» Phantom-ը, որը սահմանափակ քանակությամբ էր թողարկվել՝ միայն 20 օրինակ։ Հատուկ մեքենան ստացել էր Tempus Collection անվանումը։