«Ռոսկոսմոսը» պատրաստվում է Լուսին ուղարկել կենդանիների


20:30 , 30 ապրիլ, 2021

Ռուսական պետական «Ռոսկոսմոս» ընկերությունը պատվիրել է «Возврат-МКА-Л» կոչվող տիեզերանավի մշակումը, որով նախատեսվում է Լուսին ուղարկել կենդանիների։

Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում ատարելով պետական գնումների կայքին։ Նոր սերնդի տիեզերական նավը նախատեսված կլինի «կենդանի օրգանիզմների միջմոլորակային թռիչքների բժշկա-կենսաբանական ուսումնասիրությունների համար»։

2022 թ. նոյեմբերի 15-ին կավարտվեն տիեզերանավի պատրաստման նախապատրաստական աշխատանքները, իսկ 2023 թ. հանրությանը կներկայացվի դրա արտաքին տեսքը։

Ավելի վաղ «Ռոսկոսմոսը» պլանավորել էր երկու կենսաբանական արբանյակ գործարկել։ 2023 թ. «Бион-М»-ը 800 կմ բարձրության թռիչք կկատարի, և դրա արշավախմբի անդամները կլինեն կրծողնե, միջատներ, միկրոօրգանիզմներ և բույսեր։ «Возврат-МКА» արբանյակը կգործարկվի 2025 թ. և 20 մկան կբարձրացնի մինչև 200,000 կմ բարձրության վրա։