Կրավչուկը կարծում է, որ Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կկայանա


21:34 , 29 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է․

Ուկրաինայի նախկին նախագահ, Դոնբասի հարցով կոնտակտային խմբի ուկրաինական պատվիրակության ղեկավար Լեոնիդ Կրավչուկը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումն այնուամենայնիվ կկայանա:

«Ես հավատում եմ, որ այդ հանդիպումը պետք է և որ այն վերջիվերջո կկայանա: Որովհետև վստահ եմ, որ և Պուտինին է պետք է ինչ-որ բան ճշգրտել Ուկրաինայի նկատմամբ իր քաղաքականության մեջ, համենայն դեպս, դադարեցնել ագրեսիան…Այնուհետև մենք արդեն կգնանք քայլ առ քայլ մյուս հարաբերությունների կարգավորմանը, ինչպիսին դրանք պետք է լինեն, դա կքննարկվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Կրավչուկը: