Բայդենը 3 անգամ վրիպել է Ռուսաստանի վերաբերյալ ելույթում (Video)


18:16 , 29 ապրիլ, 2021

Armday.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին իր ելույթի ժամանակ մի քանի փորձից հետո միայն կարողացել է արտաբերել «էսկալացիա» բառը։ Ելույթի ամբողջական ձայնագրությունը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ես շատ պարզ հասկացրել եմ Ռուսաստանի նախագահին, որ չնայած մենք չենք ձգտում էսկ-էսկ-էսկ․․․ ներեցեք, էսկալացիայի, նրանց գործողություններն իրենց հետևանքներն ունեն»,- ասել է նա։ Ռուսաստանի վերաբերյալ իր նախորդ ելույթում Բայդենը նույնպես վրիպումներ էր կատարել։ Մասնավորապես, նա շփոթել էր «էսկալացիա» և «պատվաստում» բառերը, ինչպես նաև սխալ արտասանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ազգանունը։