Իշխանափոխությունից հետո պահանջվելու է շատ ժամանակ, որպեսզի վերականգնվի առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը


13:34 , 29 ապրիլ, 2021
Հայաստան է ներկրվել 24.000 դեղաչափ AstraZeneca արտադրության պատվաստանյութ, 14.000 դեղաչափ Спутник-V պատվաստանյութ (չհաշված նախկինում ներկրված 2060 դեղաչափը), իսկ պատվաստվել են ընդամենը 600 մարդ... Եվ սա այն պայմաններում, որ ողջ բժշկական հանրությունը կոչ է անում պատվաստվել, իսկ պետական համակարգը օգտագործում է իր վարչական լծակները:
Հետևություն՝
ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է տապալել կորոնավիրուսի դեմ մղվող պայքարը:
ՀՀ առողջապհության նախարարությունը չի վայելում ժողովրդի վստահությունը:
ՀՀ առողջապհության նախարարությունը իր արատավոր քաղաքականության շնորհիվ նպաստում է բուժաշխատողների նկատմամբ անվստահության մթնոլորտի ձևավորմանը:
Հ.Գ. իշխանափոխությունից հետո պահանջվելու է շատ ժամանակ, որպեսզի վերականգնվի առողջապահական համակարգի նկատմամբ վստահությունը: