Պետք է ճշտել ի վերջո՝ ո՞վ էր դեմ քվեարկել պատերազմի կանգնեցմանը. հետն էլ կստանանք հարցի պատասխանը, թե ինչու է վիժվածքը դեռ իշխանավարում


09:19 , 29 ապրիլ, 2021
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը ունի 5 մշտական անդամ՝ ԱՄՆ-ն, ՄԹ-ն, ՌԴ-ն, Չինաստանը ու Ֆրանսիան: ՄԹ-ն ու Չինաստանը պաշտոնապես հայտարարել են, որ իրենք դեմ չեն քվեարկել Արցախում պատերազմը կանգնեցնելու որոշմանը: Տակը մնում են երեք պետություն, որոնք իմիջիայլոց կազմում են նաև ԵԱՀԿ Մինսկի Խումբը: Մեր լրագրողներն որևէ խնդիր չպիտի լինի այդ երկրների դեսպաններից ճշտել ի վերջո ո՞վ էր դեմ քվեարկել պատերազմի կանգնեցմանը: Ընդ որում ես վստահ եմ, որ պատասխանները շատ արագ կստանաք բոլորից բացի բանաձևը տապալողից: Հետն էլ բազմաթիվ այլ հարցերի պատասխանը կստանանք, այդ թվում այն հարցի, թե ինչու է վիժվածքը դեռ իշխանավարում...