«Հրապարակ»․ Արցախի ԱԻՊԾ պետի տեղակալի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք խուսափում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի քննարկումներին մասնակցելուց


09:36 , 29 ապրիլ, 2021
«Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանի՝ ԱԺ կատարած անհաջող այցից հետո պետական պաշտոնյաների աչքը վախեցել է․ նրանք մերժում են գերիների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի՝ ԱԺ անկախ պատգամավորների հրավերը, քանի որ անցած շաբաթ Ավագյանը, անկախներին հյուրընկալվելուց հետո, պաշտոնազրկվել էր։

Մասնավորապես, փոխարտգործնախարարներից մեկն է հրաժարվել, իսկ ՊՆ ներկայացուցիչ, գերիների հարցով զբաղվող Մարտիկյանն առաջարկել է թույլտվություն ստանալ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից, նրա համաձայնությունից հետո խոստացել է գալ ԱԺ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։