Բուլղարական Լյասկովեց քաղաքում զինապահեստ է պայթել


03:59 , 29 ապրիլ, 2021

Shantnews.am-ը գրում է․

Բուլղարական Լյասկովեց քաղաքում պայթել է «Արկուս» զինապահեստը, հաղորդում է Բուլղարական ազգային ռադիոն:

Հրդեհի մասին ահազանգը հնչել է Մոսկվայի ժամանակով 12.40-ին: Մարդիկ տարհանվել են, ոչ ոք չի տուժել, Լյասկովեց քաղաքում ևս ոչինչ չի այրվել:

Բնապահպանական խնդիրներ չեն առաջացել, հայտնել է զինապահեստի տնօրեն Բանկո Բանկովը:

Հրդեհը տեղի է ունեցել զենքից հեռու: Պայթյունի վտանգ  չկա: