Armsport.am-ը գրում է.
UFC-ի թեթև քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը ՉԼ կիսաեզրափակչի՝ «Չելսիի» դեմ խաղից հետո գովեստի խոսքեր է ասել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի հասցեին։
«Լավ աշխատանք էր, եղբայր»,- գրել է Խաբիբը ինստագրամյան իր սթորիում՝ կցելով ֆրանսիացու լուսանկարը։
«Ռեալ»-«Չելսի» առաջին խաղում հաղթողը չորոշվեց (1-1): Մադրիդյան թիմի կազմում պատասխան գնդակը խփեց հենց Կարիմ Բենզեման։