Նեյմարը՝ ՊՍԺ-ի հետ նոր պայմանագրի մասին․ Հարցը գրեթե լուծված է


00:39 , 28 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է․

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հայտնել է, որ քննարկում է ակումբի հետ պայմանագրի երկարաձգման հարցը։

«ՊՍԺ-ի հետ բանակցություններ ենք վարում։ Ճնշում չկա, հարցը գրեթե լուծված է։

Ես լարվածություն չեմ զգում։ Ես այստեղ իսկապես երջանիկ եմ»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Նեյմարը նոր պայմանագրով տարեկան 30 մլն եվրո կստանա։