Գվարդիոլան՝ Նեյմարի ու Մբապեի մասին. Ես ցանկանում էի քնել ու չեմ մտածել նրանց մասին


18:55 , 27 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ՊՍԺ-ի առաջատարներ Կիլիան Մբապեի ու Նեյմարի մասին: 

«Նախորդ գիշեր ես ցանկանում էի լավ քնել ու չեմ մտածել Մպաբեի ու Նեյմարի մասին: Մենք կփորձենք լավ պաշտպանվել: Իհարկե, լրացուցիչ ուժեր պետք կլինեն նրանց դիմագրավելու համար, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մտածենք միայն նրանց մասին»,-ասել է Գվարդիոլան:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայության շրջանակում «Մանչեսթեր Սիթին» դիմակայության առաջին խաղում վաղը հանդիպելու է ՊՍԺ-ի, իսկ մինչ այդ՝ այսօր, կիսեզրափակչի բացումը կանեն «Ռեալն» ու «Չելսի»: