Սահմանադրական դատարանը մտել է խորհրդակցական սենյակ և չի կարողանում դուրս գալ


15:20 , 27 ապրիլ, 2021
Սահմանադրական դատարանը մտել է խորհրդակցական սենյակ և չի կարողանում դուրս գալ Սահմանադրության և օրենքի խախտումներից ու ձգձգումներից հետո ապրիլի 20-ին Սահմանադրական դատարանը սկսեց Ազգային ժողովի ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների պատգամավորների կողմից 2020 թվականի օգոստոսին ներ­կայացված դիմումի քննությունը։ Հիշեցնենք, որ պատգամավորները ՍԴ-ում վիճարկում են 2020 թվա­կա­նի սահմանադրական փոփոխությունները Ազգային ժողովի կողմից ընդունելու գործ­ընթացի սահմանադրականության հարցերը, այն է՝ այդ փոփոխությունները Ազ­գա­յին ժողովը չէր կարող ընդունել առանց ՍԴ դիմելու և նրա համապատասխան որոշ­ման, ինչպես նաև Հանրապետության նախագահը պետք է ստորագրեր և հրա­պա­րակեր սահմանադրական փոփոխությունները։ Սակայն, ՍԴ-ի պատմության մեջ գրանցվել է աննախադեպ իրավիճակ։ ՍԴ-ն արդեն մեկ շաբաթ է խորհրդակցական սենյակում է՝ չի կարողանում որոշում կայաց­նել և այդ պատճառով չի կարողանում այլ գործեր ևս քննել։ Նշանակված նիստերը հա­մար­վում են չկայացած։ Պատճառների պակաս չկա՝ փաշինյանական իշխանության ձևա­վորած ՍԴ-ի կազմը ի զորու չէ այդ իշխանության խախտումների դեմ որոշում կա­յացնել և դա պարզ է նաև այն պատճառով, որ օբյեկտիվ որոշում կայացնելու դեպքում այդ կազմը կորոշվի նաև իր հակասահմանադրական լինելու հարցը։ Այլ կերպ՝ ՍԴ-ի անօրինական կազմը չի կարող և ցանկություն չունի լինել անկախ և անաչառ, պրոֆե­սիո­նալիզմի մասին խոսելն ավելորդ է։