Պաշտոնական. Նագելսմանը կգլխավորի Բավարիան


14:08 , 27 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարիերան կշարունակի «Բավարիայում»: Այս մասին հաղորդում է «Լայպցիգի» թվիթերյան էջը:

33-ամյա մասնագետը կգլխավորի մյունխենյան ակումբը 2021 թվականի հուլիսի 1-ից: Երկու ակումբներն էլ հաստատել են տեղափոխությունը:
 
«Բավարիան» հայտարարել է, որ համաձայնության են եկել ներկայիս ղեկավարի ՝ Հանսի Ֆլիկի պայմանագրի խզման մանրամասների շուրջ: