Բարսելոնան ցանկանում է թիմ վերադարձնել Էմերսոնին


12:42 , 27 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» ցանկանում է թիմ վերադարձնել Բրազիլիայի երիտասարդական հավաքականի  աջ պաշտպան Էմերսոնին:

22-ամյա ֆուտբոլիստի  տրանսֆերային իրավունքների մի մասը պատկանում է «Բարսելոնային»: Կատալոնյան ակումբը ցանկանում է ամբողջությամբ ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

Լա լիգայի 33-րդ տուրից հետո «Բարսելոնան» 71 միավորով 3-րդն է և 2 միավոր է զիջում առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին»: Վերջինս մեկ խաղ ավելի է անցկացրել: