Daily Mail-ը ներկայացրել է «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի լուսանկարներն ու լավագույն զգեստները


15:38 , 26 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Հոլիվուդի աստղային ներկայացուցիչները կիրակի հավաքվել են Լոս Անջելենի «Յունյոն» կայարանում, որտեղ անցկացվել է «Օսկար»-ի 93-րդ մրցանակաբաշխությունը, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։

Ի տարբերություն նախորդ մրցանակաբաշխությունների, որոնք անցկացվել են «Դոլբի» թատրոնում, այս անգամ քիչ են եղել թե՛ մասնակիցները, և թե՛ լուսանկարիչները, ինչը պայմանավորված է կորոնավիրուսային համավարակով:

Այնուհանդերձ, դա չի խանգարել աստղերին կարմիր գորգին իրենց տեսքով փայլելու հարցում: Ստորև պարբերականը ծավալուն ֆոտոշարքով ներկայացրել է կարմիր գորգին իրենց տեսքով փայլած աստղերին:

35-ամյա Քերի Մալիգան և 24-ամյա Զենդայան ներկայացել են Valentino Couture ապրանքանիշի զգեստներով, մինչդեռ 35-ամյա Ամանդա Սեյֆրիդը նախապատվություն է տվել Armani Prive-ին, իսկ  50-ամյա Ռեջինա Քինգը` Louis Vuitton զգեստին։

Բրիտանացի դերասանուհի, The Crown հեռուստանովելից հայտնի Օլիվիա Քոլմանը կրել է Christian Dior երկարաթև զգեստ՝ ներկայանալով Ակադեմիայի բրիտանական հարթակում, որը պատրաստվել է Բրիտանական ֆիլմ ինստիտուտի կողմից Լոնդոնում՝ այն թեկնածուների համար, որոնք չեն կարողացել ճանապարհորդել։

Մրցանակաբաշխության կարմիր գորգը նման էր անցյալ տարվան․ քիչ մարդիկ, սոցիալական հեռավարություն։ Ամենամյա 3000 հյուրի փոխարեն մրցանակաբաշխությանը մասնակցել է 170-ը։

Լոս Անջելեսի «Յունյոն» կայարանը, որը կառուցվել է 1939 թվականին, մոտ 150 քառակուսի մետր տարածք ունի։ Բնական կյանքի ընթացքում, երբ կորոնավիրուսային համավարակի հետևանքով սահմանափակումներ չկան, այս կայարանում օրական 100 հազար մարդ է լինում։

Քերի Մալիգան

Absolute stunner: The Promising Young Woman actress, 35, dazzled in a strapless gold ballgown with cut-out detailing along her torso