Հրաչ Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով կձեւավորելու պահանջ կներկայացնեն


15:27 , 26 ապրիլ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Ազգային ժողովի անկախ պատգամավորները պատրաստվում են դիմել խորհրդարանի ղեկավարությունը «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանի հարցով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով։

Անկախները կարծում են, որ պատգամավորը սյունեցիների նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել սյունեցիների մասին լրագրողների հետ զրույցում ասելով՝ «Պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»։ 

Նշենք, որ նախաձեռնությունը «Իմ քայլից» հեռացած Թագուհի Թովմասյանինն է։