Այս իշխանությունը «բոմբ» է դրել Սյունյաց աշխարհի տակ. չլինի Սյունիքը, տապանաքար պետք է դնենք Հայաստանի վրա. Քաջարանի քաղաքապետ


14:10 , 26 ապրիլ, 2021

Aysor.am-ը գրում է.

Այս իշխանությունը «բոմբ» է դրել Սյունյաց աշխարհի, ինչու չէ, նաև Հայաստանի Հանրապետության տակ, Քննչական կոմիտեից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

«Չլինի Սյունիքը, տապանաքար պետք է դնենք Հայաստանի վրա», - ասաց նա։

Քաղաքապետի խոսքով՝ «բոմբը» մի օր տրաքելու է։

«Սրա համար մենք պետք է մտածենք, մենք մտահոգված ենք, Սունիքը չլինի, հերթով գալու են, ավելի վատ բաների ենք ականատես լինելու», - ասաց Փարամազյանը։

Նրա խոսքով՝ իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այս հարցերը լուծել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: