ԽՍՀՄ-ում շենքերը լինում էին բացառապես 5 կամ 9-հարկանի. ո՞րն էր պատճառը


20:30 , 26 ապրիլ, 2021

Մեծ ու փոքր քաղաքների շատ բնակիչներ իրենց մանկությունն անց են կացրել տիպիկ և իրար շատ ննման 9-հարկանի և 5-հարկանի շենքերում։ Հարց է առաջանում. ինչու՞ էին շենքերը ԽՍՀՄ-ում հենց 5 կամ 9 հարկ ունենում։

60-ականների սկզբին սկսվեց 5-հարկանի շենքերի զանգվածային կառուցում։ Նպատակը պարզ էր՝ յուրաքնաչյուր խորհրդային ընտանիքի ապահովել սեփական բնակրանով, թեկուզ փոքրիկ։ Կառուցել հարկավոր էր արագ և հնարավորինս մատչելի եղանակով, որպեսզի 20 տարի հետո նպատակը իրագործված համարվեր։ Նման շենքերում վերելակներ հարկավոր չէին, քանի որ, նաև, ավելոդ ծախս կհամարվեին։ Հետաքրքրական է, որ շինարարական նորմատիվային փաստաթղթերում չի խոսվում շենքերի հարկերի մասին, այլ նշվում են շենքի երկարության մասին տվյալներ՝ արտահայտված մետրերով։ Հենց այդ պատճառով էլ բնակարանները շատ փոքրկ էին և ցածր առաստաղներ ունեին։

Փոքրիկ 5-հարկանի շենքերին փոխաինելու եկան 9-հարկանիները։ Իսկ ինչու՞ հենց 9, այլ ոչ 10։ Բանն այն է, որ աստիճանների ստանդարտ բարձրությունը, որոնք ունեին խորհրդային հրշեջ մեքենաները, 30 մ էր։ Եթե շենքի բարձրությունը դրանից ավելի լիներ, ապա արտակարգ իրավիճակների դեպքում խնդիրներ կառաջանային։