Արարատի մարզում 06-ը բախվել է կամրջի հենապատերին և կողաշրջված հայտնվել ճաղավանդակի վրա, կա վիրավոր, ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. Shamshyan. com


09:03 , 26 ապրիլ, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Ապրիլի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

 
Ժամը 20:10-ի սահմաններում, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան, Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2.5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի հենապատերին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել կամրջի երկաթե ճաղավանդակների վրա:
 
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 
Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: