Եթե ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն շարժվեն Նիկոլ Փաշինյանի սցենարով, վարչապետի թեկնածու չառաջադրեն, ընտրարշավի ժամանակ խնդիր են ունենալու ապացուցելու, որ իրենք ընդդիմադիր են


16:48 , 25 ապրիլ, 2021
ԽՈՐՏԱԿՎՈՂ ԳՆԱՑՔԻՑ ԹՌՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նիկոլ Փաշինյանի քայլած ուսապարկերը գիտեն, որ հաջորդ իշխանությունն իրենք չեն լինելու, իրենց մեծամասնությունը չի լինելու հաջորդ խորհրդարանում, հետո մարդիկ իրենցից հաշիվ են պահանջելու իրենց արածների համար: Նրանց համար եկել է խորտակվող գնացքից թռչելու ժամանակը։ Նրանց հետ բացատրական-համոզիչ աշխատանք կատարելու, որոշակի երաշխիքներ տալու դեպքում նրանք կարող են ընտրել վարչապետի այլ, խորհրդարանական ընդդիմության թեկնածուին։ Եթե ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն շարժվեն Նիկոլ Փաշինյանի սցենարով, վարչապետի թեկնածու չառաջադրեն, ընտրարշավի ժամանակ խնդիր են ունենալու ապացուցելու, որ իրենք ընդդիմադիր են։