«Ընթացք կտրվի». ՀՔԾ պետը՝ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ բռնության ահազանգի մասին


14:43 , 24 ապրիլ, 2021

News.am-ը գրում է.

Ինձ մտահոգում է Հայաստանի ցանկացած տարածքում տեղի ունեցող ամեն ինչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն մտահոգում են Սյունիքում տեղի ունեցող զարգացումները:

Դիտարկմանը, որ Գորիսի փոխքաղաքապետի նկատմամբ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում, ըստ իր փաստաբանի, բռնություն է կիրառվել, նա ասաց. «Այդ կապակցությամբ մենք ստացել ենք հաղորդում, իրավական պատշաճ ընթացակարգերով այդ հաղորդումը կստուգվի, օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի»: