«Նախագահ Ջո Բայդենը կարծես պատրաստ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը». Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ


12:45 , 24 ապրիլ, 2021

Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն իր թվիթերյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը.

«Նախագահ Ջո Բայդենը կարծես պատրաստ է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Ես լիահույս եմ, որ ԵՄ բոլոր անդամ պետությունները, որոնք դեռևս չեն արել դա, կհետևեն նրա օրինակին։ Եկե՛ք չմոռանանք հայերի տառապանքների մասին»։