Հովհաննես Փափազյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր


11:05 , 24 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

Լեհաստանի Կելցե քաղաքում ավարտվել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: 

Եզրափակիչ էր հասել գերծանր քաշային Հովհաննես Փափազյանը, սակայն վերջինս գլխավոր մենամարտում պարտվեց Ուզբեկստանը ներկայացնող Ժախոնգիր Զոկիրովին ու դարձավ արծաթե մեդալակիր:
 
Հայաստանի պատվիրակներից մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել միայն Հովհաննես Փափազյանը: