ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակի օր


10:40 , 24 ապրիլ, 2021

ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը և ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ դատի գրասենյակի ֆեյսբուքյան էջից:

Հայտարարությունը ստորագրել է Այդահոյի նահանգապետ Բրեդ Լիթլը: