Սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը, հուսով ենք՝ դատավոր Մանվել Շահվերդյանը ևս սկզբունքային կգտնվի և վերջ կտա այս անհիմն և ապօրինի ձերբակալություններին․ Վահե Հակոբյան


15:19 , 23 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց տված երդմանը։ Հիմա անհամբեր սպասում ենք դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ 18:30-ին կայանալիք դատական նիստին և հուսով ենք, որ նա նույնպես հավատարիմ կլինի իր սկզբունքներին և վերջ կտա այս անհիմն և ապօրինի ձերբակալություններին։

Այս մասին Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով քիչ առաջ դատարանի կողմից Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու որոշմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: