Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում


11:37 , 23 ապրիլ, 2021

Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վարշավայում ընթացող առաջնությանը մրցումային առաջին օրը մեդալների համար կպայքարեն 3 ըմբիշ: 55 կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը պայքարը կսկսի ¼ եզրափակiչից և կփորձի հաղթել թուրք Էքրեմ Օզթուրքիn: 63 կգ Հրաչյա Պողոսյանի մրցակիցը 1/8 եզրափակիչում բելառուս Սոսլան Դուրովն է: Վարուժան Գրիգորյանy 77 կգ քաշում կգոտեմարտի Թուրքիայից Յունուս Բասարի հետ:

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 7 մարզիկ` Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վարուժան Գրիգորյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ)։