Զբոսնել ավանակի հետ, կտրել վարսերը. պատմության ամենատարօրինակ դատավճիռները


22:45 , 23 ապրիլ, 2021

Շատ պետություններում դատարաններն արտասովոր պատիժներ են նշանակում օրինախախտների համար։

Զբոսանք ավանակի հետ

8 տարի առաջ Չիկագոյից մի զույգ հափշտակել էր փոքրիկ Հիսուսի արձանը, որը տեղադրված էր մի եկեղեցու կողքին և սուրբ ծննդյան տոների կոմպոզիցիայի մի մասն էր կազմում։ Ավելին, խուլիգաններն այլանդակել էին այն։ 19-ամյա երիտասարդներին գտան և դատապարտեցին 45 օր հանրային աշխատանքների։ Նրանք նաև պարտավորվեցին սեփական միջոցներով փոխարինել արձանը նորով։ Սակայն դատարանը գտնում էր, որ պատիժը մեղմ է, հետևաբար զույգին պարտավորեցրեց նաև հայրենի քաղաքի կենտրոնով զբոսնել ավանակի հետ, որի վրա պետք է ամրացված լիներ ցուցանակ՝ հետևյալ գրությամբ. «Ներողություն ենք խնդրում մեր՝ ավանակի պահվածքի համար»։

Դասական տանջանք

Մեկ այլ հետաքրքիր դեպք տեղի է ունեցել 13 տարի առաջ։ Իլինոյս նահանգի 24-ամյամի բնակիչ մի օր սեփական ավտոմեքենայում շատ բարձր լսում էր ռեփ երաժշտություն՝ ուշադրություն չդարձնելով այլ քաղաքացիների դժգոհություններին։ Նրան ձերբակալեցին։ Դատարանը պարտավորեցրեց երիտասարդին 150 դոլարի չափով տուգանք վճարել, սակայն, միաժամանակ, այլընտրանքային պատիժ առաջարկեց։ Տղամարդը պետք է 20 ժամ շարունակ այնպիսի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ լսեր, ինչպիսիք էին Բախը, Շոպենը, Բեթհովենը, ինչի պարագայում տուգանքի չափը կնվազեր՝ հասնելով 35 դոլարի։ Երիտասարդը համաձայնեց, սակայն չդիմացավ 4 ժամից ավելի։ Նա դա բացատրեց նրանով, որ շտապ պետք է գնար բասկետբոլի պարապմունքի, որը չէր ցանկանում բաց թողնել։

Հարկադիր կտրվածք

Յութա նահանգի երկու դեռահաս ընկերուհիներ ծաղրում էին երեքամյա մի աղջնակի՝ կտրելով վերջինիս վարսերը։ Թե ինչն էր նման պահվածքի պատճառը՝ անհասկանալի է։ 13-ամյա չարաճճիին դատարանը դատապարտեղ մեկ ամիս տնային կալանքի, իսկ 11-ամյային՝ 276 ժամ կամավորական աշխատանքի կատարման։ Նրանց ծնողները տուժողին պետք է նաև փոխհատուցեին։

11-ամյա աղջկա մայրը դատարանին խնդրեց պատժի այլ մեթոդ կիրառել՝ կամավորական աշխատանքների ժամաքանակը դարձնել 150, սակայն դրա փոխարեն կտրել ընկերուհիների վարսերը։ Իր առաջարկը նա իրականացրեց անմիջապես դատական նիստերի դահլիճում։