«Իրավունք». «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ․ այդ ամենի թիկունքում կանգնած է «սուսիկ-փուսիկ» Մհեր Գրիգորյանը


10:09 , 23 ապրիլ, 2021

««Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ Սարյան փողոցում գտնվող «Հայփոստի» բարձրահարկ շենքը մասնավորեցվում է որպես բնակֆոնդ:

Ըստ նույն լուրերի, այդ ամենի թիկունքում կանգնած է սուսիկ-փուսիկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Աղբյուրը տեղեկացնում է, որ այս ամենը արվում է պարոն Գրիգորյանին հնարավորինս հաճոյանալու համար, քանի որ վերջինս ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ բանակցություններում ամեն ինչ անում է այնպես, ինչպես հրամայում է իր ղեկավարի սիրտը: Ու սա դրա «բոնուսն» է»»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։