Սևանում բերման են ենթարկել ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին


12:45 , 22 ապրիլ, 2021

Yerkir.am-ը գրում է.

Թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու Փաշինյանին ծառայող ոստիկաններն այսօր առավոտյան Սևան քաղաքում մոտեցել են ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին և, առանց որևէ ծանուցման, հիմնավորման կամ պատճառ ներկայացնելու, բերման ենթարկել:

Գուրգեն Սաղաթելյանին, հավանաբար, բերման են ենթարկել երեկ հոգեկան ցնցումների մեջ հայտնված Փաշինյանի՝ բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում:

Հիշեցնենք՝ Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ երեկ տեղի ունեցած բողոքի ակցիային մասնակցել է նաև Գուրգեն Սաղաթելյանը: