Ռեալի կիսապաշտպանը վարակվել է կորոնավիրուսով


18:26 , 21 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Այսօր՝ ապրիլի 21-ին, ֆուտբոլիստը  կորոնավիրուսի թետս է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Վալվերդեն մեկուսացվել էր կորոնավիրուսով վարակված անձի հետ շփվելուց հետո: Այդ պատճառով կիսապաշտպանը բաց թողեց իսպանական Պրեմիերայի 33-րդ տուրի «Խետաֆեի» հետ հանդիպումը (0: 0):