Դարի գործարքը. ինչպե՞ս ավստրալացին վաճառեց հին կյանքը և գրեց նորը


20:30 , 21 ապրիլ, 2021

Ebay-ը էլեկտրոնային առևտրային հարթակ է, որտեղ հնարավոր է գտնել ամեն ինչ։ Օրերից մի օր կայքում կյանքի վաճառքի վերաբերյալ հայտարարություն տարածվեց, որն ամենևին էլ կատակ չէր։

Յեր Աշերը Ավստրալիա էր տեղափոխվել լավ կենսապայմաններ որոնելու համար։ Սակայն հարստության և երջանիկ ընտանիքի մասին երազանքներն այդպես էլ իրականություն չդարձան։ Տղամարդը գորգեր էր վաճառում և հասարակ աշխատող էր։ Ապագան լուսավոր չէր այնքան ժամանակ, մինչև որ Յենի կինը չամուսնալուծվեց և գնաց այլ տղամարդու մոտ։

Տղամարդը որոշ ժամանակ ապատիայի մեջ էր, այնուհետև վերլուծեց իր գոյությունը և որոշեց կտրուկ քայլի գնալ. նա գրանցվեց կայքում և վաճառքի հանեց սեփական կյանքը։ Բնականաբար, խոսքը գնում էր ոչ ֆիզիկական վաճառքի մասին։ Յենը վաճառում էր իր ողջ «առօրյան»՝ տունը, իրերը, շարժական գույքը և այն ամենը, ինչը հիշեցնում էր իր նախորդ կյանքի մասին։ «Փաթեթի» մեջ էին մտնում նաև աշխատավայրը, ընկերների և գործընկերների հետ ծանոթությունները։

Իր ապրանքին նա կցել էր փոքրիկ գրություն, նախնական գին ընտրել 1 դոլարը։ Ոչ ոք չէր հավատում նման ավանտյուրայի։ Գնորդները ծիծաղում էին և խորհրդանշական գներ առաջարկում։ Սակայն յուրօրինակ գնորդ, ի վերջո, գտնվեց, որն առաջարկեց 399 հազար դոլար։

Յենին դուր չեկավ գինը, քանի որ միայն տունն ավելի շատ արժեր։ Գործարքը չկայացավ, քանի որ գնորդը վերջին պահին մտափոխվեց։ Սակայն Յենը նոր գաղափար ուներ. նա որոշեց իր հին կյանքը բաժանել մասերի և նման կերպ վաճառել։ Մնալով միայն փաստաթղթերի «հետ»՝ Աշերը կյանքի նոր էջ սկսեց։

Տղամարդը կազմեց կյանքի 100 նպատակ, որոնք պետք է իրագործեր 100 շաբաթում։ Նոր կյանքը սկսվեց դեպի Դուբայ ճամփորդությունից։ Հաջորդ տարիները կտրականապես տարբերվում էին նախորդներից։ Յենը եղավ տարբեր երկրներում, լողաց շնաձկների հետ, սովորեց օդանավ վարել, ֆրանսերեն խոսել, նոր ծանոթություններ ձեռք բերեց, որոնց թվում էր նաև հայտնի գործարար Ռիչարդ Բրենսոնը։

Յենը նկարահանվեց հոլիվուդյան ֆիլմում։ Տղամարդն ասում է, որ իր համար ամենաարտասովորը մշտապես ճանապարհի վրա գտնվելն էր։ Իր անձնական կյանքի մասին նա գրեթե չէր հիշում։ Դեպի Կանադա ուղևորության ժամանակ Աշերը ծանոթացավ մի աղջկա հետ, ով կարողացավ բուժել տղամարդու հոգու վերքերը։ Սահմանված ժամկետում Յենը կարողացավ հասնել նախատեսված 100 նպատակից 93-ին։