Պատերազմի ժամանակ թուրք ենք սպանել, սա ի՞նչ ա, որ սրան չենք կարողանա էստեղից լարել. սյունեցի


13:21 , 21 ապրիլ, 2021

Pastinfo.am-ը գրում է.

Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Սյունեցիները կրկին բողոքի ցույց են անում՝ փակելով այս անգամ դեպի Մեղրի տանող ճանապարհը։ Նրանք պնդում են՝ Փաշինյանին թույլ չեն տա մուտք գործել Մեղրի։

«Մինչև Երևան լարելու ենք այդ լրբի տղուն»,- հայտարարեց սյունեցիներից մեկը։ Մեղրիի բնակիչներից մեկն էլ նշեց, որ իր հայրը, որն արդեն մահացել է, իր ընկերների հետ գրավել է ճանապարհը, իսկ կապիտուլյանտը ցանկանում է տալ այդ ճանապարհը։

«Իրենց ասելով՝ թուրքը պետք է այս ճանապարհը վերահսկի, մենք էլ ստեղ հո լոխ չենք։ Պատերազմի ժամանակ թուրք ենք սպանել, սա ի՞նչ ա, որ սրան չենք կարողանա էստեղից լարել»,- նշեց մեղրեցին՝ դիմելով ոստիկաններին։