Փաշինյանին հայհոյում են իր աչքի առաջ․ դաժան տեսարան՝ Ագարակում


10:53 , 21 ապրիլ, 2021

Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը այս պահին Ագարակում է։ Տեսարանը չափազանց դաժան է։ «Ողջունում եմ, ժողովուրդ ջան»,- ասում է Փաշինյանը, «Ողջույն ․․․-ի տղա»,- ասում են կողքից ի պատասխան։

Այնուհետև Փաշինյանը շարունակում է՝ «Մենք ենք մեղավոր սրա համար, կներեք. ժողովուրդ ջան»,- կիսասպառնալից տոնով ասում է Փաշինյանը, հայհոյանքները շարունակում են։

Ապա Փաշինյանի հասցեին սկսեցին բղավել այն արտահայտությունը, որը նա և իր թիմակիցները տարիներ շարունակ Արմեն Աշոտյանին երեսով էին տալիս։

Ընդհանուր առմամաբ իրավիճակը Ագարակում գերլարված է, ագարակցիները Փաշինյանին մեղադրում են նաև Սյունիքը հանձնել պատրաստվելու մեջ։