Փաշինյանը շրջում է «Նիկոլ, դավաճան» վանկարկումների ներքո. Սյունիքում թեժ է


10:47 , 21 ապրիլ, 2021

ArmLur.am-ը գրում է.

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, գիշերել է Կապանում: Այս պահին Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, ծեծկռտուք տեղի ունեցավ քաղաքացիների միջև: Քիչ առաջ վարչապետը դուրս եկավ հյուրանոցից: Ծեծկռտուքին միջամտում են նաև ԱԱԾ աշխատակիցները, նաև վարչապետի անվտանգության աշխատակիցները: