Հայաստանում քովիդից 34–ամյա հղի կին է մահացել


22:23 , 20 ապրիլ, 2021

News.am-ը գրում է․

Հայաստանում այսօր՝ ապրիլի 20–ին, կորոնավիրուսից  34–ամյա հղի կին է մահացել։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանն՝ այլ մանրամասներ չհաղորդելով։

Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով նա մեկ մանկահասակ երեխայի մայր էր, սա նրա երկրորդ հղիությունն էր։