ԵԽԽՎ-ի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, էս գործընթացը ջուրծեծոցի ա. քանի դեռ մենք հանդուրժում ենք էս ամենի թիվ մեկ մեղավորին, գերիները հետ չեն գալու


13:53 , 20 ապրիլ, 2021
Հարգելի եվրոպամոլներ, ռուսաֆոբներ ու նիկոլի թելը թելողներ, սա ասեմ ու էսքանով իմ համար փակեմ էս թեման։ ԵԽԽՎ-ի բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, դրանք պարտադիր կատարման ենթական չեն։ Հետևաբար ԵԽԽՎ-ն կընդունի, չի ընդունի, կքվեարկեն, թե չեն քվեարկի էդ բանաձևի օգտնի, դրանից այնքան օգուտ կա, որքան սաֆարյան ստյոպայից։ Դրանով ոչ մեր գերիներն են հետ վերադառնալու, ոչ էլ ադրբեջանին պատասխանատվության են ենթարկելու։ Ընդունվելու դեպքում ընդամենը ադրբեջանին ասելու են՝ հետ տուր գերիներին։ Էն էլ ասելու ա՝ ըհը, հեսա։
Եթե կարճ ձևակերպենք էս ողջ պրոցեսը, ապա մեկ բառով կկոչվի ջուրծեծոցի։
Դուք գերիների վերադարձ եք ակնկալում մի կառույցից, ով 44 օր լուռ հետևում էր ֆոսֆորային ռումբերին, սմերչի ու ավիառումբերի տակ կոտորվող խաղաղ բնակչությանը։ Դուք գերիների վերադարձի մասին բանաձևի ընդունում եք ակնկալում մի կառույցից, որը լռում է գերության մեջ սպանվող զինծառայողների մասին։
Եկեք մի բան պայմանավորվեք՝ մեր հույսը մեզնից բացի ուրիշ ոչ մեկի վրա չդնենք։ Ոչ մեկ մեր գերիներին հետ չի վերադարձնելու, քանի դեռ մենք հանդուրժում ենք էս ամեն ինչի թիվ մեկ մեղավորին։