Ահազանգ․ Ադրբեջանը հնարավոր է ծանր տեխնիկա է բերել Արցախի Վանքասարի եկեղեցու մոտ


11:59 , 20 ապրիլ, 2021

Panorama.am-ը գրում է.

«Caucasus Heritage Watch»-ը ահազանգում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Վանքասարի եկեղեցուն սպասվող հավանական վտանգի մասին։

«Ապրիլի 16-ին արված արբանյակային պատկերները ցույց են տալիս հավանական ծանր տեխնիկայի առկայությունը 7-րդ դարի Վանքասարի եկեղեցու կայանատեղիում և կառույց՝ ճանապարհի մյուս կողմում»,-ասվում է «Caucasus Heritage Watch»-ի թվիթերյան գրառման մեջ։