18 հազար դոլար կգ-ի համար. ինչու՞ է «ոսկե ձկնկիթն» այսքան թանկարժեք


22:45 , 20 ապրիլ, 2021

Ավելի քան 18 հազար եվրո արժեցող ձկնկիթ. կարծում եք անհնա՞ր երևույթ է։ Սխալվում եք։

Այս ձկնկիթը կոչվում է Almas և պատկանում է բելուգա-ալբինոս ձկանը։ Դելիկատեսն ստանում են Իրանում և Ավստրիայում։ Այսօր ձուկը հանդիպում է միայն աշխարհի մի քանի ջրամբարում։ Սպիտակ բելուգաների համեմատաբար շատ, սակայն, այնուամենայնիվ, շատ քիչ պոպուլյացիան այսօր բնակվում է Կասպից ծովում։

Եթե հասարակ թառափները, որոնց դսին պատկանում է այս ձուկը, բազմանում են ձվադրումից ձվադրում, այսինքն՝ տարին մեկ անգամ, ապա բելուգա-ալբինոսը ձկնկիթ է թողնում միայն հարյուր տարվա մեջ մեկ անգամ։ Հենց այդ պատճառով էլ դրա մեկ կգ-ի արժեքը հասնում ՝ 18,5 հազար եվրոյի։ Համաշխարհային շուկա տարվա ընթացքում մտնում է ընդամենը 10 կգ «ոսկե ձկնկիթ»։ Ի դեպ, վերջինս իսկապես ոսկե կարող է անվանվել, քանի որ ունի սաթի երանգ։

Ձկնկիթը որևէ խանութից կամ աճուրդի ընթացքում գնել հնարավոր չէ։ Almas-ի տարրայի երջանիկ սեփականատեր դառնալու համար հարկավոր է սպասել հերթում, որը տարիներ առաջվանից կազմվում է հատուկ գործակալների կողմից։

Դելիկատեսի սիրահարները հույսը դնել կարեղ են բացառապես գենային ինժեներիայի վրա, քանի որ բնության մեջ բելուգա-ալբինոսներ չափազանց քիչ են մնացել։

Հասուն բելուգա-ալբինոսի մարմի երկարությունը կարող է հասնել մինչև 5 մ-ի, իսկ քաշը՝ մեկ տոննայի։ Ձկնկիթը կազմում է ընդհանուր ավալի 10%-ը։

Փորձել ձկնկիթը հնարավոր է միայն Լոնդոնում գտնվող «Ձկնկիթի տանը»։