+87 աստիճան. մոլորակի ո՞ր շրջաններում է շոգն անտանելի


20:30 , 20 ապրիլ, 2021

Շոգի մասին մտածելիս անմիջապես պատկերացնում ենք անապատներ, սակայն իրականում միշտ չէ, որ ամենաշոգ վայրերը համարվում են անապատները։

Ջիբութի պետությունը գտնվում է Աֆրիկայում։ Հենց այնտեղ է առաջին անգամ գրանցվել +45 աստիճան Ցելսիուս ջերմաստիճան։ Մինչ այդ ռեկորդը պատկանում էր ամերիկյան անապատներին, որտեղ ընդամենը 3 աստիճանով էր ցուրտ։ Ջիբութիի կլիման չոր է և չկան քամիներ, այդ իսկ պատճառով շոգը չափազանց ուժգին ու ծանր է լինում։

Լաս-Վեգասը ԱՄՆ-ի ամենաշոգ և չոր վայրն է։ Այդ իսկ պատճառով մարդիկ նախընտրում են օրն անցկացնել օդորակիչներով «զինված» սենյակներում։ Ջերմաստիճանն այնտեղ հասել է մինչև +47 աստիճանի։ Նմանատիպ իրավիճակ է եղել նաև Իսպանիայի Մուրսիա քաղաքում 90-ականների վերջին, երբ մարդիկ կրկին չէին համարձակվում տնից դուրս գալ։ Իսկ ահա Հունաստանում ամռանը դժվար է լինում շնչելը սմոգի պատճառով։

Ավստրալիան ևս առանձնանում է էքստրեմալ շոգով։ Բնակիչներն արդեն սովորել են տեղի բնակլիմայական պայմաններին, սակայն 1962 թ. կլիմայական ռեկորդ է գրանցվել՝ +50 աստիճան։ Ի տարբերություն նախորդ երկրների՝ Ավստրալիայում նախընտրում են շոգը հաղթահարել լողափերում։

Իրաքում և Քուվեյթում ցերեկը դրսում քիչ մարդկանց կհանդիպեք։ Օդերևութաբանները 2016 թ. ֆիքսել են +54 աստիճան տաքություն։

ԱՄՆ-ի Մահվան արահետը հայտնի է ոչ միայն բնական լանդշաֆտերով, այլև բարձր ջերմաստիճանով։ 2013 թ. այնտեղ գրանցվել է +55 աստիճան տաքություն։ Տարածաշրջանում սովորական ջերմաստիճանը հասնում է մինչև +46 աստիճան։

Լիբիայում ջերմստիճանը հասել է մինչև +58 աստիճանի։ Սակայն համաշխարհային կլիմատոլոգիան չի ընդունում ռեկորդը, քանի որ կարծում է, որ չափման սարքավորումները ոչ հուսալի են եղել։

Իրանի անապատներից մեկում չափումներ կատարել են ռադիոմետրի միջոցով։ Մոլորակի մակերևույթի ջերմաստիճանը ստուգող սարքավորումը գրանցել է +70,7 աստիճան։ Խիստ շոգը պահպանվել է տարածքում 7 տարի շարունակ։ Իրանի Աբադան քաղաքում նախորդ դարում գրանցվել է +87 աստիճան տաքություն, ինչի պատճառը բնական երևույթն էր՝ ջերմային պայթյունը։ Սակայն ռեկորդը պաշտոնական չի համարվում։