Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրիասյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար


23:18 , 19 ապրիլ, 2021

Armsport.am-ը գրում է․

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում  ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 70 կգ քաշային Արման Անդրիասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Կիսաեզրափակչում Անդրիասյանը պարտվեց ռուս ըմբիշին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչը 1/8-ում և քառորդ եզրափակչում հաղթել էր լեհ ըմբիշներին: Վաղը մեդալի համար կպայքարի նաև 79 կգ քաշային Արման Ավագյանը: