Աշխատանքից ազատվելուց հետո Արցախի ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ՀՀ ԱԱԾ


21:22 , 19 ապրիլ, 2021

Tert.am-ը գրում է.

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության արդեն նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, այս մասին նա ասաց Tert.am–ի հետ զրույցում։

«Կգնամ ու կտեսնեմ ինչու են հրավիրել»,–ասաց նա։

Նշենք, որ Բորիս Ավագյանի կողմից այսօր տրված մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ