Տեսեք` ինչ գեղեցկուհի է դարձել Դիանա Գրիգորյանի աղջիկը (Video)


13:26 , 19 ապրիլ, 2021

Starnews.am-ը գրում է.

Պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի Դիանա Գրիգորյանն օրերս նշել է 38-ամյակը:

Դիանան տարեդարձը նշել է ընտանիքի անդամների և գործընկերների ընկերակցությամբ: Starnews-ի ուշադրությունը գրավեց այն, որ Դիանայի դուստրը՝ Ալլան, ով ժամանակին նկարահանվում էր մայրիկի հեղինակած սերիալներում, իսկական գեղեցկուհի է դարձել:

Ի դեպ, իր տարիքի մասին Դիանան հարցազրույցներից մեկում նշել է.

«Սիրում եմ իմ տարիքն ու գոհ եմ, որ յուրաքանչյուր տարի կարողանում եմ մեկ աստիճանով բարձրանալ: Իմ ամենամեծ ձեռքբերումները երեխաներս, պատիվ-հարգանքս, աշխատանքս են. սրանք կյանքում ամենակարևոր բաներն են: Ունեմ երկու հրաշալի զավակ, ընտանիք, լավ ընկերներ, սիրելի աշխատանք, որի շրջանակում դեռ շատ հետաքրքիր նախագծեր կունենամ»: