Սահմանադրական դատարանի վրա հարձակումը «Ղարաբաղից ազատվելու» օպերացիայի տարրերից մեկն էր ընդամենը


12:36 , 19 ապրիլ, 2021
2019թ․ հոկտեմբերի 2-ին Սահմանադրական Դատարանի այն ժամանակվա նախագահ Հրայր Թովմասյանը «Արմնյուզին» տված հարցազրույցում Սահմանադրական Դատարանը համեմատեց հայ-ադրբեջանական շփման գծի հետ։
«․․․ Ինձ համար սա սահմանագիծ է, ինձ համար այսօր դա մեր սահմանի ինձ վստահված տարածքն է․ Սահմանադրական Դատարանը։ Ինձ համար այդ սահմանին կանգնելը նույն հոգեբանական վիճակն է, ինչ-որ մեր այսօր հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորը ․․․
․․․ Ինձ համար սահմանը Ղարաբաղի տալու-չտալու, Ղարաբաղի հարցի ինչպիսի լուծելու անցնում է Սահմանադրական Դատարանում ․․․»
Այս խոսքերն այն ժամանակ շատերիս, այդ թվում՝ ձեր խոնարհ ծառայի կողմից ընկալվեց զուտ որպես պատկեր այն բանի, թե Հրայր Թովմասյան պետական գործիչը որքան խորն է զգում իր առաքելությունն ու պատասխանատվությունը։
Միտքը, թե այս խոսքերը պիտի հասկանալ ոչ թե ալեգորիկ, այլ՝ բառացի, այն ժամանակ թեև առաջանում էր, բայց գոնե ես դա անհավանական հիպոթեզների շարքին էի դասում։
Հիմա՝ զինված հետգիտելիքով, հասկանում եմ, որ ոչ - բացարձակ ալեգորիա չէր։ Սահմանադրական դատարանի վրա հարձակումը «Ղարաբաղից ազատվելու» օպերացիայի տարրերից մեկն էր ընդամենը։ Իսկ Քոչարյանի գործն այդ հարձակման համար զուտ համոզիչ պատրվակ էր։