«Արմենիա» ավիաընկերությունը Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր կիրականացնի


18:57 , 17 ապրիլ, 2021
«Արմենիա» ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 17-ից Գյումրի-Մոսկվա-Գյումրի և Գյումրի-Թբիլիսի-Գյումրի երթուղիներով չվերթեր մեկնարկեց, որոնք մինչև մայիսի 5-ը կիրականացվեն շաբաթական մեկ, իսկ մայիսի 5-ից շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ